«Ակնկալում ենք արագ և գործուն աջակցություն՝ ԵՊՀ-ն քաղաքական ճնշումներից զերծ պահելու համար». հայտարարություն
Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որով դիմում է ՀՀ նախագահին,
ՀՀ վարչապետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, Լրատվամիջոցներին, Միջազգային համալսարանական համայնքի ներկայացուցիչներին։ Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Հարգելի գործընկերներ.
Երևանի պետական համալսարանը մայիսի 28-ին Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի անուղղակի մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի ուղղակի մասնակցությամբ ենթարկվել է քաղաքական ճնշման։
Պետական բարձրաստիճան պաշտոնյաները մոտ հարյուր հոգու ուղեկցությամբ մուտք են գործել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք և պահանջել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Հրաժարականի իրավական հիմնավորում չի ներկայացվել, ներկայացվել է քաղաքական պահանջից ելնելով հիմնավորում, ինչը կապված է ԵՊՀ ռեկտորի կուսակցական պատկանելիության հետ։ Քաղաքական բնույթի պահանջները զուգորդվել են բազմապիսի ճնշումների գործադրմամբ, մասնավորապես, փակվել են ԵՊՀ մուտքերը, սահմանափակվել է ԵՊՀ աշխատակիցների ազատ տեղաշարժման իրավունքը, որի հետևանքով խաթարվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջությունը։ Կարծում ենք, որ նմանօրինակ վարվելակերպը ուղղորդվում է ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից, ինչը համարում ենք անընդունելի և վտանգավոր։
Լինելով միջազգային բուհական համայնքի անդամ, պատշաճ կատարելով ստանձնած պարտավորությունները և համարելով, որ կոպտորեն խախտվում է բուհական ինքնավարության սկզբունքը, ակնկալում ենք Ձեր արագ և գործուն աջակցությունը՝ Երևանի պետական համալսարանը քաղաքական ճնշումներից զերծ պահելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ռեկտորը չի պատրաստվում զիջումների գնալ
- Արամ Սիմոնյանը նշել է, թե որ դեպքում է հնարավոր ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
- «Դուք չեք տիրապետում ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակին». Ուսանողը՝ ռեկտորին
- Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան