Լավրով. Ուկրաինայում գրեթե բոլոր ռուսական լրատվամիջոցները արգելված են
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում սահմանափակումներ են դրված գրեթե բոլոր ռուսաստանյան լրատվամիջոցների վրա։
«Ուկրաինայում գրեթե բոլոր ռուսաստանյան լրատվամիջոցները արգելված են, լրագրողներին հեռացնում են, չեն ընդունում»,- «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։
Նրա խոսքով,լավից-վատից քննվում են լրագրողների զոհվելու դեպքերով գործեր, բայց շատ հարցեր մնում են անպատասխան.«Սակայն մեր կողմից ուկրաինացի կամ ուրիշ լրագրողների նկատմամբ պատասխան միջոցներ չեն կիրառվում»։
Այս մասին նա հայտարարել է Բելառուսի նախագահության ներքո գտնվող կառավարման ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա