Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգմանը կողմ է արտահայտվել
Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Յացեկ Չապուտովիչի կարծիքով՝ Ռուսաստանը իր պահվածքը չի փոխում, որպեսզի պատժամիջոցները փոխվեն։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։ Ընդ որում՝ նա Ռուսաստանի դերը եվրոպական և գլոբալ անվտանգության համակարգում ապակայունացնող է անվանել։
Նա հավելել է, որ ԵՄ երկրները պարտավոր են մեկ ամսից լուծել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման կամ չեղարկման հարցը, և Վարշավան արդեն իր դիրքորոշումը հայտնել է։
«Պետք է լինեն ինչ-որ արդյունքներ, միջազգային համակարգում Ռուսաստանի պահվածքի ինչ-որ փոփոխություն, որպեսզի պատժամիջոցները մեղմացվեն, սակայն դեռևս դրա նախադրյալները չկան»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանացի խորհրդարանականները կոչ են արել խստացնել հակառուսական պատժամիջոցները
- Ուկրաինան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները