ՀՀԿ. Շիրակ Թորոսյանի հեռացմանը բոլորը կողմ են քվեարկել
Հայաստանի Հանրապետական խմբակցությունը հրապարակել է հատված ԱԺ վեցերորդ գումարման խմբակցության թիվ 35 նիստի արձանագրությունից:
Նիստում քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարց:
«Խմբակցությունը միաձայն կողմ քվեարկեց, համաձայն «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության կանոնադրության 12-րդ բաժնի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների, Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու մասին հարցին»,-հայտնում են խմբակցությունից:
Հարակից հրապարակումներ`
- Իր որոշումն է. Շարմազանովը՝ ՀՀԿ-ն լքած Արթուր Գևորգյանի մասին
- Շիրակ Թորոսյանը հայտարարեց Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին
- Պատգամավոր Արթուր Գևորգյանը դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից ու խմբակցությունից
- Հանուն Ջավախքի՝ Շիրակ Թորոսյանը պատրաստ է աշխատել ցանկացած ուժի հետ