Սպորտ 16:31 29/05/2018 Հայաստան

«Շիրակն» ընտրել է սադրանքների և կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել` «Շիրակ» ակումբի շուրջ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հաշվի առնելով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման  շուրջ չհանդարտվող կրքերը, հատկապես՝ կապված  իբրեւ թե ՀՖՖ-ի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու հետ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել այն չոր փաստերի վրա, որոնք օբյեկտիվ ընթերցողին հնարավորություն կտան հստակ պատկերացում կազմել «Շիրակ» ՖԱ-ի կողմից ձեռնարկած դատական պաշտպանության եւ դրա արդյունքում  նույն օրը՝ 17.05.2018թ.-ին, միևնույն դատարանի կայացված երկու որոշումների վերաբերյալ։

Մամուլում անընդհատ շրջանառվում է 17.05.2018թ.-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահող դատավոր Ռ.Վարդազարյան/ կողմից կայացված որոշումը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը բավարարելու մասին և արգելելու ՀՖՖ-ին նվազեցնել Շիրակի միավորները, որն էլ իբրեւ թե չի կատարվել ՀՖՖ-ի կողմից։

ՀՖՖ-ն մինչ օրս զերծ է մնացել այդ որոշման վերաբերյալ որեւէ գնահատական տալուց, սակայն այդ հարցի շուրջ անհարկի շահարկումները մեկընդմիշտ բացառելու նպատակով հարկ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք փաստերի վրա։

Նախ, նշված որոշումը կայացնելիս դատարանը ղեկավարվել էր «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով, որն էլ հստակ սահմանում է, թե որոնք են առեւտրային բնույթի հարաբերությունները: Եվ ակնհայտ է, որ ՀՖՖ եւ «Շիրակ ՖԱ» ՀԿ միջեւ եղած հարաբերությունները իրենց բնույթով որեւէ հեռավոր աղերս անգամ չունեն «Առեւտային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարաբերությունների հետ եւ հետեւապես այդ օրենքն այս հարաբերությունների նպատմամբ կիրառելի համարվել չէր կարող։

Եվ, եթե մի պահ պատկերացնենք թե ինչ կլինի ֆուտբոլի կամ այլ մարզաձեւերի հետ, եթե մեր դատական ատյանները որոշեն միջամտել սպորտային վեճերին, օրինակ՝ խաղի ընթացքում կարմիր քարտ ստացած մարզիկի մի քանի խաղով որակազրկման  կամ այլ սպորտային պատճամիջոցերի կիրառմանը, ապա ավելի անհեթեթ եւ միաժամանակ ավելի վտանգավոր իրավիճակ պատկերացնելն անհնար կլինի: Եվ հենց դա է պատճառը, որ սպորտին վերաբերվող բոլոր վեճերը ենթակա են լուծման բացառապես սպորտային արբիտրաժային դատարանների կողմից։ Իսկ, քանի որ Հայաստանի օրենսդրությունը դեռևս արբիտրաժային լուծում չի սահմանել սպորտային վեճերի համար՝ ՀՖՖ-ն հարկադրված է եղել ճանաչել Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանը:

Անգամ նման պայմաններում, ինչպես արդեն նախկինում հայտնել ենք,   դատարանի նշված որոշման չկատարման մասին խոսք լինել չի կարող, քանի որ այն ՀՖՖ-ին տրամադրվել է 18.05.2018թ.-ին երեկոյան, եւ այն բանից հետո միայն, երբ ՀՖՖ կողմից, ի կատարումն ՀՖՖ Կարգապահական եւ Բողոքարկման կոմիտեների  որոշումների «Շիրակ» ՖԱ ՀԿ միավորներն արդեն նվազեցված են եղել։

Առավել ուշագրավ է, որ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն եւ Արարատ Հարությունյանը, գործելով համատեղ եւ հանդես գալով որպես համահայցվորներ,  դեռեւս 07.05.2018 թ.-ին նույն դատարանին ներկայացրել էին հայցադիմում ընդդեմ  ՀՖՖ-ի՝ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, հավանաբար նպատակ հետապնդելով դրա շրջանակներում հայցի ապահովում ստանալու դատարանից։ Այս դեպքում սակայն  դատարանը /նախագահող դատավոր Ա.Պետրոսյան/, իրականացնելով գործի բազմակողմանի ուսումնասիրություն, հղում կատարելով ինչպես «Շիրակ» ՖԱ ՀԿ-ի, այնպես էլ ՀՖՖ կանոնադրություններին, իրավացիորեն եզրակացրել էր, որ ներկայացված հարցը դատարանում քննության ենթակա չէ եւ 17.05.2018 թ.-ին որոշում էր կայացրել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին։

Նման պայմաններում առանձնակի ուշադրություն է գրավում այն փաստը, թե ինչ օպերատիվությամբ է գործել  «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն, որը, հավանաբար արդեն տեղյակ լինելով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, 17.05.2018 թ.-ին հասցրել է վերը նշված միջնորդությունը մուտք անել դատարան։ Նույնքան ուշադրության է արժանի դատավոր Ռ. Վարդազարյանի օպերատիվությունը, ով հասցրել է հենց նույն օրն ուսումնասիրել ոչ ստանդարտ, իր բնույթով շատ սպեցիֆիկ խնդիրը և որոշում կայացնել:

Այսպիսով, ակնհայտ է  որ «Շիրակ» ՖԱ ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները խախտելու քաղաքականությանը՝ Սպորտային Արբիտրաժային Դատարանին բողոք ներկայացնելու փոխարեն, ամեն գնով փորձել է գործի քննությանը ներգրավել ներպետական դատարաններին:

Ակնհայտ է նաև այն, որ «Շիրակ» ՖԱ ղեկավարության կողմից մեդիա դաշտում և փողոցներում ՀՖՖ-ի դեմ ձեռնարկված իսկական սադրանքները նպատակ ունեն ամեն գնով շեղել հանրության ուշադրությունը իրականությունից, ամեն գնով մոռացության մատնել կարգապահական պատժամիջոցի համար հիմք հանդիսացած փաստերը, որն է՝ «Շիրակ» ՖԱ պաշտոնյայի կողմից հակառակորդ թիմի ֆուտբոլիստին գումարի վճարումը և լրացուցիչ գումարի խոստումը՝ օգնելու իրենց հաղթանակի հասնելու համար:

Եվ միայն սա է պատճառը, որ այժմ «Շիրակ» ՖԱ-ի ղեկավարությունը, քաջ գիտակցելով, որ չկա իրենց արդարացնող որևէ լուծում իրավական հարթությունում՝ ընտրել է ճնշումների, սադրանքների և կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}