Բոլոր խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ. Մանե Թանդիլյան
Լրագրողներն այսօր Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանից հետաքրքրվեցին՝ ինչու ինքն առաջարկեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հետաձգել մինչև 2019թ-ի հուլիսի 1-ը:
Վերջինս նշեց, որ պատճառը օրենքը լրամշակելու ու քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու համար վերցված ժամանակն է:
«Առաջարկում եմ հետաձգել և վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն»,-ասաց նախարարը:
Նաև նշեց, որ ստացել է բավականին առաջարկներ, որոնք խելամիտ ու ողջախոհ են, ու կարելի է դիտարկել. «Հասարակական կարծիքը լավ գիտեմ, ժամանակն անհրաժեշտ է հասկանալու՝ ինչպես անել, որ համակարգն ավելի ընդունելի լինի: Առաջակություններն իսկապես քննարկման արժանի են»:
Հարցին՝ խնդիրներ չե՞ն լինի՝ հաշվի առնելով, որ համակարգն արդեն մի քանի տարի գործում է, նա պատասխանեց. «Բոլոր խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ: Անհրաժեշտ է ներգրավել տարբեր մասնագետների՝ լավագույն լուծումը գտնելու համար»:
Անդրադառնալով աղքատության կրճատման հարցին՝ նախարարը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը պետք չի դիտարկել միայն որպես աղքատության դեմ պայքարող նախարարություն, իսկ աղքատության տոկոսը կրճատելու համար պետք է զարգացնել տնտեսությունը:
Հարակից հրապարակումներ`
- 2017 թվականին արձանագրվել է դրամի արժևորում. Ատոմ Ջանջուղազյան
- ԱԺ հանձնաժողովներում սկսվել են 2017 թ. պետբյուջեի կատարման մասին նախնական քննարկումները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին