Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենն ազատվել է աշխատանքից
Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մարինե Ստեփանյանն ազատվել է աշխատանքից։ Մայիսի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ Պոլիկլինիկայի տնօրենն աշխատանքից ազատվել է այն բանից հետո, երբ իրենք նշված բուժհաստատությունից ստացված ահազանգի հետքերով եղել են այնտեղ։ Խաժակյանը տեղեկացրեց, որ դրանից հետո աշխատակիցների մեծամասնության կողմից ստորագրահավաք կազմակերպվեց, քաղաքապետին տեղեկացրին, որ նախընտրում են տնօրենի պաշտոնում տեսնել իրենց թեկնածուին, ով նախկինում փոխտնօրեն էր և կոլեկտիվի կողմից սիրված է։
Խմբակցության ղեկավարը նշեց, որ Երևանի քաղաքապետարանից տեղեկություններ են ստացվել, թե հնարավոր է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին այլ մարդու նշանակեն՝ մեկ այլ բուժաշխատողի, որին, փաստորեն, կոլեկտիվում չեն ընդունում։ «Նա չունի կոլեկտիվի ընկալումը և ասում են, որ եթե այդ բուժաշխատողը դառնա տնօրեն, նա կաշխատի նախկինի պես կամ նույնիսկ ավելի վատ։ Բուժաշխատողները դիմել են քաղաքապետին, ասում են՝ նշանակեք մեր ուզած թեկնածուին, որի հետ կարող ենք աշխատել»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ կոլեկտիվի նախընտրած թեկնածուն ոչ միայն վարչական փորձ ունի, այլև լավ մասնագետ է։
Պոլիկլինիկայի աշխատողներն, ի նշան բողոքի, գործադուլ են սկսել։ Հարցին՝ հնարավո՞ր է քրեական գործ հարուցվի նշված բուժհաստատությունում հայտնաբերված չարաշահումների մասով, Խաժակյանը պատասխանեց, որ այս պահին կա դատախազությունից գրություն։ «Ես ցուցմունք եմ տվել ոստիկանությունում, կարծում եմ՝ դա բավարար է քրգործ հարուցելու համար, սակայն կարծում եմ՝ բուժաշխատողների հետ կզրուցեն, որից հետո քրեական գործ կհարուցվի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին