Թող ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել. վարչապետ
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ վենդետաներ չեն լինելու, սակայն որևէ մեկը չպետք է սա ընկալի որպես թուլության նշան:
«Վենդետա չի լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա, համոզված եղեք: Բոլորին կոչ եմ անում որ լրջանան և պետության նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ:
Բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, բայց ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել: Բոլորին կոչ եմ անում, որ կամավոր գան, վերահաշվարկեն նախկինում չվճարած հարկերը, և այդ ամենը թող ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա: ԱԱԾ-ն ինչ խնդիր դրել է կլուծի շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով»,- ասաց վարչապետը: