Յագլանդը բարձր է գնահատել ՀՀ ՄԻՊ աշխատանքը հավաքների ժամանակ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նախօրեին Ստրասբուրգում կայացած հանդիպմանը քննարկել են Պաշտպանի աշխատանքն ու գնահատականներն ապրիլ և մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ քննարկման առարկա է դարձել Պաշտպանի գործունեությունը՝ կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործողությունների դեմ բողոքները քննարկելու ու գնահատականի արժանացնելու հետ և այլն։
ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ժամանակաշրջանում և նշել, որ այն մարդու իրավունքների տեսանկյունից ունեցել է կարևոր նշանակություն քաղաքացիների իրավունքների երաշխավորման առումով:
Արման Թաթոյաը նշել է, որ այդ օրերին անչափ կարևոր էր ԵԽ գլխավոր քարտուղարի դիրքորոշումները՝ կապված երկրում մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ապահովման հետ:
Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունները և ընդգծել Եվրոպայի խորհրդի կառույցների ու ծրագրերի հետ հետագա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում