Կանոնավոր չվերթներ դեպի Սուրգուտ և Օդեսա
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից երկու ավիաընկերություն ստացել է թույլտվություն Սուրգուտ-Երևան-Սուրգուտ և Օդեսա-Երևան-Օդեսա երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
ՔԱԳՎ-ից հայտնում են, որ ռուսական Utair ավիաընկերությունը Սուրգուտ-Երևան-Սուրգուտ երթուղով չվերթները կիրականացնի հունիսի 14-ից, շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթների մեկնարկը կտրվի հուլիսի 07-ին: Թռիչքները կիրականացվեն ուկրաինական Ukraine International Airlines ավիաընկերության կողմից յուրաքանչյուր շաբաթ օր:
Հարակից հրապարակումներ`
- Ամռանն ընդառաջ մի շարք ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ կիրականացվեն
- Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթների մեկնարկը կտրվի հունիսի 16-ին
- «Չեխական ավիաուղիները» սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Պրահա-Երևան-Պրահա երթուղով
- Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները դեպի Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան