ԱԺ հանձնաժողովներում սկսվել են 2017 թ. պետբյուջեի կատարման մասին նախնական քննարկումները
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօրվանից սկսվում են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» նախնական քննարկումները։
Այսօր մեկնարկած մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում ընդգրկված է հինգ հարց՝ «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտների ձևավորում, հարկային և մաքսային քաղաքականություն, ծախսեր, պակասուրդ), Ֆինանսների նախարարության հաշվետվություն, ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացություն, ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացություն, ՀՀ կենտրոնական բանկի 2017թ.վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների կատարման հաշվետվություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին