Կուբայում մոտ 13 հազար մարդու տեղահանել են «Ալբերտո» փոթորկի պատճառով
Կուբայում գրեթե 13 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները մերձարևադարձային «Ալբերտո» փոթորկի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։ Ավելի վաղ հաղորդվում էր 5 հազար տեղահանվածների մասին։ Փոթորկի հետևանքով առաջացած հեղեղներն ամենից մեծ վնասը հասցրել են երկրի կենտրոնական և արևմտյան արվարձաններին։
Ինչպես տեղեկացվել էր, երկուշաբթի մերձարևադարձային «Ալբերտո» փոթորիկը բռնկվել է Ֆլորիդայի մերձափնյա տարածքում, եղանակային պայմանների կտրուկ վատացման հետևանքով երկու մարդ էր մահացել։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում