ԵՊՀ ռեկտորը չի պատրաստվում զիջումների գնալ
«Քանի որ դուք պատրաստ չեք գնալ փոփոխությունների, դուք պետք է հրաժարական տաք»,- ԵՊՀ-ում ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ հանդիպմանն ասաց ուսանող, ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը։
Նա հայտնեց, որ իրենք շարունակելու են մնալ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այնքան ժամանակ, մինչև ԵՊՀ ռեկտորը հրաժարական տա։
«Կոչ եմ անում մյուս ուսանողներին էլ միանալ մեզ։ Հոգաբարձուների խորհուրդը հրաժարականի հարցը պետք է դնի կառավարությունում քննարկման դնի և բավարարի ուսանողների պահանջը։
Արամ Սիմոնյանն արձագանքեց, որ սա բացահայտ ճնշում է. «Դուք կոնստրուկտիվ բանավեճի կամ քննարկման պատրաստ չեք»։
Այնուհետև ուսանողները նստեցին դահլիճի դռների առջև և խոչընդոտում էին ռեկտորի ելքն այնտեղից։
«Իմ իրավունքն է այստեղից դուրս գալը, դուք ոտնահարում եք այն»,- ասաց նա նստացույց անողներին։
Սակայն Դավիթ Պետրոսյանը նշեց, որ հաշվի առնելով ռեկտորի տարիքը, թույլ կտան, որ նա դուրս գա։
«Ես բռնության միջոցով ոչ մի զիջման չեմ գնալու, ես կարող եմ անել միայն կամավոր, իսկ սա բռնություն է»,- նշեց Արամ Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Սիմոնյանը նշել է, թե որ դեպքում է հնարավոր ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
- «Դուք չեք տիրապետում ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակին». Ուսանողը՝ ռեկտորին
- Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան