Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
Երևանի պետական համալսարանի ուսանողները, որոնք հիմնել են «Ռեստարտ» նախաձեռնությունը, այսօր առավոտից դասադուլ են հայտարարել, երթ են իրականացնում՝ պահանջելով բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Նրանք նշում են, որ համալսարանում ֆինանսական չարաշահումներ են տեղի ունեցել, կոռուպցիոն երևույթներ կան, բուհը կուսակցականացված է:
Մի ուսանող էլ, ԵՊՀ մագիստրոս հակընդդեմ ակցիա է կազմակերպել. «Կարելի է կազմակերպել կառուցողական երկխոսություն, որտեղ կքննարկվեն բարձրաձայնված խնդիրները: Մեկը ՀՀԿ-ից է, մեկը՝ ՔՊ-ից, ես էլ կուսակցական չեմ, սովորական քաղաքացի եմ, ուզում եմ ՝ հարցերը նորմալ կարգավորվեն, եթե եղել են չարաշահումներ, դրանով թող զբաղվեն իրավապահները»:
Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր ռեկտոր Արամ Սիմոնյանը և ստորաբաժանումների ղեկավարները կպատասխանեն լրագրողների հարցերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան