Սերտորեն համագործակցում ենք ԱԱԾ-ի հետ. Մանե Թանդիլյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում խախտումները տարբեր բնույթի են, և ԱԱԾ-ի ուսումնասիրությունը բավական ժամանակ է պահանջում: Հետաքննությունների առարկա են դառնում տարբեր հանգամանքներ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց նախարար Մանե Թանդիլյանը՝ միաժամանակ հավելելով, որ չէր ուզենա որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեղարկել:
Գործադիրի ներկայացուցչի խոսքով, իրենց գերատեսչությունը խախտումների առնչությամբ մեծ թվով անանուն դիմումներ է ստանում ինչը բարդացնում է վիճակը։
Հարցին՝ կա՞ն արդյոք ԱԱԾ մատնանշած 350 անձանց մեծ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների անուններ, Թանդիլյանը չկոնկրետացրեց, միայն ասաց, որ սերտորեն համագործակցում են ԱԱԾ-ի հետ՝ խնդիրներին լուծում տալու համար:
Նախարարը նաև շեշտեց, որ խնդիրներին պետք է տալ համակարգային, ոչ թե թիրախային լուծումներ:
«Թիրախային մեկ-երկու հարցի չպետք է լուծում տրվեր։ Ժամանակը բավարար էր, որ հասկանայի՝ ուղղակի պետք է այնպիսի սխեմաներ ներդնել, որ անկախ նրանից, թե ով է նախարարը, ով է աշխատողը՝ այդ հնարավորությունները փակվեին։ Բայց իրականում սուբյեկտիվ, գնահատականների հիման վրա են որոշումներ կայացվել, որ անհնար է այդ ձևով շարունակել աշխատել», - ասաց նախարարը:
Մանե Թանդիլյանի կարծիքով, լուրջ բարեփոխումների կարիք կա հատկապես բժշկասոցիալական փորձաքննության համակարգում:
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». ԱԱԾ-ն ցանկացել է հարցաքննել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին
- ԱԱԾ տնօրենն առաջիկայում նոր բացահայտումներ է խոստանում
- Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին