2017-ի բյուջեի ծախսերի շուրջ 27 տոկոսը բաժին է ընկնում կենսաթոշակներ և նպաստներ խմբին. Ֆինանսների նախարար
2017 թվականի պետական բյուջեի ճշտված ծախսային մասը կազմել է շուրջ 1 տրլն 561 մլրդ դրամ: ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նա տեղեկացրեց, որ 2017 թվականի պետական բյուջեի ծախսային մասի շուրջ 27 տոկոսը բաժին է ընկնում կենսաթոշակներ և նպաստներ խմբին, ինչն օրինաչափ է։
Հաջորդն իր մեծությամբ, Ջանջուղազյանի խոսքով, կապիտալ ծախսերն են, որոնք կազմել են շուրջ 22 տոկոս։
«Այստեղ էական կշիռ ունեն պետական պարտքը սպասարկող տոկոսավճարները: 2016-ի համեմատոությամբ, այս ցուցանիշը մոտավորապես 1 տոկոսով ավելացել է: Եթե 2016-ին պարտքի սպասարկման համար եղել է ծախսերի 7 տոկոսը, ապա 2017-ին այն 8 տոկոս է, սա մի փոքր մտահոգիչ է, բայց ամեն ինչ պետք է անել, որ այն մնա կառավարելի միջակայքում»,-ներկայացրեց Ջանջուղազյանը:
Հարակից հրապարակումներ`
- 2017 թվականին արձանագրվել է դրամի արժևորում. Ատոմ Ջանջուղազյան
- ԱԺ հանձնաժողովներում սկսվել են 2017 թ. պետբյուջեի կատարման մասին նախնական քննարկումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան