Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, թյուրիմացություն է եղել. Նիկոլ Փաշինյան
«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել: Ես կարծում եմ, որ անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է։ Ես հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ... Ես հասկանում եմ, որ Հայաստանում ավանդույթ կա՝ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով քննարկել և լուծել՝ ընդհուպ փողկապի գույնը, դեմքի արտահայտությունը:
Քանի որ գործող վարչապետը հարկ չի համարում մտնել բոլոր մանրամասների մեջ՝ ով ինչ ասի, ով ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ընդունի, էդպիսի թյուրիմացություններ կլինեն», - այսօր լրագրողների հետ զրույցում հասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարություններին հրավիրել-չհրավիրելու վերաբերյալ հարցին։
Փաշինյանը նշեց, որ համակարգը, հավանաբար, գործում է նախկին իներցիայով, երբ իշխանությունը ընդդիմության համար տհաճություններ պետք է ստեղծեր, մինչդեռ այդ տրամաբանությունը չպետք է գործի:
Անդրադառնալով երեկվա միջոցառման բովանդակությանը՝ վարչապետն ասաց, որ որոշակի խնդիրներ եղել են։
«Անընդունելի բաներ կային, կային նաև թյուրիմացություններ։ Համոզված եմ, որ առաջիկայում կշտկվեն։ Համոզված եղեք, որ մանրախնդրության որևէ էլեմենտ մեր գործունեության մեջ չի լինելու», - հավելեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բաբայանն արձագանքում է Աղաջանյանին
- «Հրապարակ». Արա Բաբլոյանը ի պաշտոնե չի հրավիրվել, չի ներկայացել
- Ինչո՞ւ Արա Բաբլոյանը Սարդարապատի հուշահամալիրում չէր