Իր որոշումն է. Շարմազանովը՝ ՀՀԿ-ն լքած Արթուր Գևորգյանի մասին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացված է ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանի՝ կուսակցությունից և խմբակցությունի դուրս գալու որշմանը և այդ մասին մեկնաբանություն չունի: Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Քաղաքական գործընթացներում առաջին դեպքը չէ, որ մարդիկ գալիս են ու գնում: Իր որոշումն է: Հաշվի առնելով նաև գործընկերային հարաբերությունները՝ ես որևէ գնահատական չեմ տալիս, կարծում եմ՝ խմբակցությունը գնահատական կտա: Ինչ վերաբերում է Շիրակ Թորոսյանին, ապա խմբակցությունը որոշմամբ՝ նա դուրս է եկել խմբակցությունից»,- ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետագա ճակատագրին՝ հանրապետական գործիչը նշեց, որ խմբակցությունում երկակի ստանդարտներ չպետք է լինեն:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այլ անդամներ ևս լքեն ՀՀԿ-ն, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: «Չեմ ուզւոմ կանխատեսումներ անել: Դա պատգամավորի իրավունքն է, մարդիկ իրավունք ունեն գնալու կամ մնալու: Ես իմ ապագան պատկերացնում եմ ՀՀԿ-ում»,- շեշտեց գործիչը:
Իսկ վտանգ կա՞, որ Հանրապետական խմբակցությունն ի վերջո խորհրդարանում փոքրամասնություն կդառնա: Շարմազանովը նշեց, որ ինքը նման մտավախություն չունի:
Panorama.am-ի թղթակցի հարցին՝ ՀՀԿ-ն նախատեսե՞լ էր, որ քաղաքական նոր գործընթացներին զուգընթաց՝ կուսակցությունից արտահոսք կլինի, Շարմազանովը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել: «Սա քաղաքականություն է, սենսացիոն երևույթներ մի ընդունեք, որովհետև դա աշխարհում էլ է ընդունված: Ուինսթոն Չերչիլը 4 անգամ կուսակցություն է փոխել, Ռոնալդ Ռեյգանը՝ նույնը: Մեզ մոտ էլ քիչ չեն այն գործիչները, որ մի քանի կուսակցություն են փոխել»,- ամփոփեց հանրապետական գործիչը:
Հարակից հրապարակումներ`
- Շիրակ Թորոսյանը հայտարարեց Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին
- Պատգամավոր Արթուր Գևորգյանը դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից ու խմբակցությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան