Արամ Սիմոնյանը նշել է, թե որ դեպքում է հնարավոր ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
«Ռեկտորի հրաժարականը կարող է լինել միայն երկու դեպքում, երբ նա դիմում է տալիս, և երբ հոգաբարձուների խորհուրդը, որը նրան ընտրել է, քվեարկում է, որպեսզի ռեկտորը թողնի պաշտոնը»,-ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ երկու դեպքն էլ իրավական հողի վրա են. «Ես օրինապաշտության կողմնակից եմ և գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով։ Հոգաբարձուների խորհուրդն ընտրվել է կառավարության որոշմամբ, հասցեատերը կառավարությունն է»։
Ուսանողներից մեկն արձագանքեց, որ հոգաբարձուների անդամների շուրջ 25 տոկոսն իրավունք չունեն ուղղակի խորհրդի անդամ լինելու։
«Այդ հարցը պետք է բարձրացնեք կառավարության առաջ, այդ ցուցակը հաստատում է կառավարությունը։ Ես այդ հոգաբարձուների խորհրդի ցուցակի հաստատման հետ որևէ առնչություն չունեմ»,- ասաց ռեկտորը։
Հարակից հրապարակումներ`
- «Դուք չեք տիրապետում ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակին». Ուսանողը՝ ռեկտորին
- Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին