Շիրակ Թորոսյանը հայտարարեց Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Հայաստանի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին: Պատգամավորը հայտարարում է.
«Սիրելի հայրենակիցներ,
հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»:
Քիչ առաջ նման հայտարարություն տարածեց նաև Արթուր Գևորգյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավոր Արթուր Գևորգյանը դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից ու խմբակցությունից
- Հանուն Ջավախքի՝ Շիրակ Թորոսյանը պատրաստ է աշխատել ցանկացած ուժի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան