Հայաստանը ՀՆԱ-ի դրական ցուցանիշ է գրանցել. Ատոմ Ջանջուղազյան
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քիչ առաջ մեկնարկել է 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ քննարկումը:
Քննարկմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԱԺ նախագահն ու պատգամավորներ:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ակնկալած 3.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն գրանցվել է 7.5 տոկոս:
«Հայաստանը ՀՆԱ-ի դրական ցուցանիշ է գրանցել։ Ի տարբերություն ԵՄ և ԵԱՏՄ-ի՝ Հայաստանի հանրապետությունում 2 և ավելի անգամ բարձր տնտեսական աճ է արձանագրվել»,- ասաց նա։
Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ ևս 2017 թվականին դրական զարգացում է արձանագրվել նաև դրամ-ռուբլի հարաբերակցության մասով:
«Առևտրաշրջանառության տեսակետից 44.6 տոկոսի աճ է գրանցվել դեպի ՌԴ՝ արտահանման ուղղությամբ։ Դրամի արժևորում է արձանագրվել», - ընդգծեց նախարարը: