
Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը
Սիրիան ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրների ԱԳ նախարարությունների պաշտոնական էջերում հրապարակված տեղեկությունները:
«Կողմերը հայտարարել են, որ հավատարիմ են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև համագործակցության ցանկություն են հայտնել»,-գրում է գործակալությունը:
Դամասկոսն ու Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսն ու Սուխումը հայտարարել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին՝ դեսպանության մակարդակով:
Աղբյուրը հիշեցնում է, որ Հարավային Օսիան ու Աբխազիան ճանաչել են նաև Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Վանուատուն, Տուվալուն, Նաուրուն: