
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է թիվ 19 պոլիկլինիկայում չարաշահումների վերաբերյալ հրապարակումներին
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր հայտարարեց թիվ 19 պոլիկլինիկայում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ առկա նյութերը ՀՀ գլխավոր դատախազությանը հանձնելու մասին։ Panorama.am-ը դիմեց Գլխավոր դատախազություն՝ ճշտելու՝ արդյոք ընթացք տրվելու է նշված բուժհաստատությունում չարաշահումների մասին հրապարակումներին։
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը վերոնշյալ թեմայով մամուլի հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութ նախապատրաստելու:
Հարակից հրապարակումներ`
- Թիվ 19 պոլիկլինիկայում հայտնաբերված չարաշահումների հարցով դիմելու են Գլխավոր դատախազություն
- Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենն ազատվել է աշխատանքից
- Ահազանգի հետքերով «Ելք»-ի անդամները թիվ 19 պոլիկլինիկայում են