Ես հիմնադրամ չունեմ. Կարեն Ավագյան
Ես հիմնադրամ չունեմ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին գումարներ չհատկացնելու թեմային:
Դիտարկմանը, որ իր անձն ասոցացվում է այդ հիմնադրամի հետ՝ Ավագյանն ասաց. «Այնտեղ տասնմեկից ավելի հոգաբարձուների անդամներ կան»:
Լրագրողներն Ավագյանից հետաքրքրվեցին՝ իսկ ի՞նչ վնասների կարող է հանգեցնել ֆինանսավորման դադարեցումը:
«Որոշակի ծրագրեր բուհերում չեն իրականացվի: Եթե հոգաբարձուների խորհուրդը որոշի, որ «Բազեն» պետք է լինի, կլինի: Ես հիմնադրամում հասարակական հիմունքներով եմ, որևէ պաշտոն, աշխատավարձ չկա»,- նշեց նա:
Իսկ հիմնադրամը պատրաստվո՞ւմ է աշխատել նոր իշխանությունների հետ, հարցրեցին լրագրողները:
«Հիմնադրամը որևէ մեկի սեփականությունը չէ»,- ի պատասխան նկատեց պատգամավորը: