Ռոսսելխոզնադզորը խնդրում է չքաղաքականացնել հայկական լոլիկի հարցը
Հայկական լոլիկն ու դրա ներկրման հետ կապված հարցերը կրկին Ռոսսելխոզնադզորի ուշադրության կենտրոնում են:
ՌԴ պետական այդ մարմնի ղեկավարի ու Հայաստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանի, ով նախկինում ՍԱՊԾ պետն էր, հանդիպմանը քննարկվել են Ռուսաստան արտահանվող լոլիկի բուսասանիտարական անվտանգության ապահովումը Հայաստանի կողմից:
Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, մայիսին Հայաստանից Ռուսաստան է ներկրվել 450 ավտոմեքենա լոլիկ՝ մոտ 9200 տոննա: Մեկ ամսվա ընթացքում լոլիկի վնասակար ցեցով վարակված լինելու 27 դեպք է գրանցվել:
Արմեն Հայրապետյանը վստահեցրել է, որ սեղմ ժամկետներում կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը պաշտոնապես դիմել է հայկական կողմին՝ այդ ոլորտում աշխատող պաշտոնյաների ուշադրությունը հրավիրելով կարանտինից ազատ գոտի ստեղծելու անհրաժեշտության վրա, որպեսզի Ռուսաստան ներկրվի անվտանգ լոլիկ: Հարցը բարձրացվել է նաև Հայրապետյանի հետ հանդիպման ժամանակ:
Ռոսսելխոզնադզորը նաև դիմում է ԶԼՄ ներկայացուցիչներին՝ խնդրելով չքաղաքականացնել Հայաստանի տարածքից Ռուսաստան լոլիկի ներկրումը, ավելացնում, որ խնդիրները տեխնիկական բնույթի են և ուղղված են բուսասանիտարական անվտանգության ապահովմանը:
Ուշագրավ է, որ հայական կողմը՝ ոչ գյուղատնտեսության նախարարությունը, ոչ էլ Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունը հանդիպման ու քննարկված խնդրի մասին որևէ հաղոևդագրություն չեն տարածել:
Հարակից հրապարակումներ`
- «Ռոսսելխոզնադզոր»-ը կասկածում է, որ Հայաստանը ՌԴ-ին թուրքական ծագման լոլիկ է մատակարարել
- ՌԴ-ում Հայաստանից ներմուծված վարակված լոլիկը ոչնչացնելու են
- ՌԴ կառավարությունը թույլատրել է թուրքական լոլիկի ներկրումը Ռուսաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին