Հուլիսի 1-ից՝ պարտադիր կուտակման բաղադիրի ներմուծում
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացված չէ Կուտակային կեսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մեկ տարի հետաձգելու մասին խոսակցություններին: Այս մասին նա ասաց այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Այդ քաղաքականության կրողը մենք չենք, այդ քաղաքականության կրողը կառավարությունն է: Մենք ընդամենը զբաղվում ենք ֆինանսական շուկաների վերահսկողությամբ: Իհարկե, երկու կառավարիչներն էլ գտնվում են մեր տարածքում, նրանց հետ մշտապես քննարկումներ ունենում ենք: Դեռևս գործում է այն օրենքը, որը գործում է, և համաձայն այդ օրենքի հուլիսի 1-ից մենք անցնելու ենք պարտադիր կուտակման բաղադիրի վերջնական ներմուծմանը: Այս պահին այդ համակարգը գրեթե 200 հազար մասնակից ունի, այս տարի կավելանա 81 հազար նոր մասնակից»,- ասաց ԿԲ նախագահը:
Ջավադյանի խոսքով, այս պահին կառավարիչները գոհ են, թեև նրանց պլանավորումներն այլ էին՝ ավելի մեծ ակնկալիքներով: ԿԲ նախագահը միաժամանակ չբացառեց, որ կառավարիչները հիասթափվեն և հեռանան Հայաստանից:
Վերջում պաշտոնյան հավաստիացրեց, որ Կենտրոնական բանկը և պատկան մարմինները հետևում են մեծ ծավալի ֆինանսական շարժերին, և եթե արտերկիր մեծածավալ փոխանցումներ կատարվեն, իրենք անպայման կտեսնեն դա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան