«Նորֆոլկի» դերակատարումը բավականին մութ և խառը պատմություններ ջրի երես է հանել. ՊԵԿ նախագահ
««Նորֆոլկը», ըստ էության, բացվել էր այն նպատակով, որպեսզի բեռնափոխադրումները մաքսազերծման գործընթացից տարանջատվի, և մաքսազերծումն իրականացվի մաքսային մարմնի կողմից վերահսկելի գործառույթներով։ Եթե այդ տեսանկյունից նայենք, «Նորֆոլկի» դերակատարումը բավականին մութ և խառը պատմություններ ջրի երես է հանել»,- 2017 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր այս մասին ասաց ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը։
Նա չցանկացավ կոնկրետացնել՝ արդյոք «Նորֆոլկն» իր գործունեության ընթացքում հարկեր է թաքցրել է, թե ոչ, քանի որ ընթանում է քննություն, և հենց քննությունը կտա հարցերի պատասխանները։
«Ուզում եմ մի շատ կարևոր բան արձանագրենք. «Նորֆոլկը» ի սկզբանե որոշակի կարգավորումներ անելու նպատակով է ստեղծվել: Ինչքանով է դա հաջողվել՝ քննությունը ցույց կտա։ Որպես մասնագետ՝ կարծում եմ, որ նախկինի համեմատ՝ «Նորֆոլկը» շատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել՝ միգուցե նաև իր գործունության մեջ որոշակի շեղումներ անելով»,-ասաց ՊԵԿ նախագահը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Հարակից հրապարակումներ`
- Ավելի շատ պարտք ենք վերցրել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումների. Ֆինանսների նախարար
- Բոլոր խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ. Մանե Թանդիլյան
- 2017 թվականին արձանագրվել է դրամի արժևորում. Ատոմ Ջանջուղազյան
- Հայաստանը ՀՆԱ-ի դրական ցուցանիշ է գրանցել. Ատոմ Ջանջուղազյան