Ավելի շատ պարտք ենք վերցրել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումների. Ֆինանսների նախարար
2014 թվականից սկսած՝ Հայաստանում բավարար չափով կապիտալ ներդրումներ չեն իրականացվել, որպեսզի լուծվեն տնտեսական զարգացումներին նպաստող խնդիրները: Սրա հետևանքով որոշակի շեղումներ են գրանցվել: ՀՀ 2017 թվականին պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումների ժամանակ այսօր այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարի տեղեկացմամբ, ավելի շատ պարտք ենք վերցրել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումների։
«Պարտք ենք վերցրել ընթացիկ ծախսերի համար, որը կարճաժամկետ իմաստով տրամաբանական է։ Եթե գնայինք ընթացիկ ծախսերի կրճատմանը, մենք ավելի խորը խնդիրներ կունենայինք, իսկ միջին ժամկետում կամ երկարաժամկետ առումով այս մոտեցումը չի կարող դիտվել որպես օրինաչափ»,- նշեց Ջանջուղազյանը։
Նա նաև նշեց, որ 2017 թվականին արտաքին վարկեր ստացվել են 280 միլիարդ դրամի և մարվել են 48 միլիարդ դրամի չափով․ «Պետական պարտքի չափն ընդամենը 6 միլիարդ 775 միլիոն ԱՄՆ դոլար է եղել, որի մեջ կառավարության մասնաբաժինը կազմել է 6 միլիարդ 173 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր պարտքի մակարդակը կազմել է 58․8 տոկոս»։
Վերջում նախարարը շեշտեց, որ տարբեր ցուցանիշներով Հայաստանը շարունակում է համարվել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ. Մանե Թանդիլյան
- 2017 թվականին արձանագրվել է դրամի արժևորում. Ատոմ Ջանջուղազյան
- ԱԺ հանձնաժողովներում սկսվել են 2017 թ. պետբյուջեի կատարման մասին նախնական քննարկումները