Հասարակություն 20:23 30/05/2018

Ժամանակն է երկխոսության.«Այբ» կրթական հիմնադրամն արձագանքում է ԿԳ փոխնախարարին

«Այբ» կրթական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում արձագանքել է ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հարցազրույցին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

Երեկ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը tert.am-ին հարցազրույց է տվել Արարատյան բակալավրիատի (ԱԲ) վերաբերյալ: Հարցազրույցը մտահոգիչ է, քանի որ դրանում համադրվում են անհամադրելի թվեր և երևույթներ: Այս կապակցությամբ հայտնում ենք հետևյալը:

1. ԱԲ ծրագրի իրականացման նպատակով «Այբ» հիմնադրամին 2015–2018 թթ. պետության հատկացրած և նախատեսած 2,5 մլրդ ՀՀ դրամը կազմում է 2015–2018 թթ. ՀՀ կրթության բյուջեի` 509 մլրդ ՀՀ դրամի մոտ 0,5 տոկոսը (ՀՀ կրթության բյուջեն այստեղ):

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների համար 2015–2018 թթ. հատկացրել է մոտ 54 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ կրթության բյուջեի այս տողում են ԱԲ-ին (ԿԳԱԾ) տրված պետական հատկացումները` 2,5 մլրդ ՀՀ դրամը, որը կազմում է նշված բյուջետային տողով ֆինանսավորման 4,7 տոկոսը: Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների համար նախատեսված գումարները մասնավորաբար ուղղված են կրթության զարգացման և բարելավման տարբեր ծրագրերի, որոնք իրականացվում են այդ թվում մի շարք ոչ պետական կառույցների կողմից:

Թեպետ նշված ժամանակահատվածում ուսումնական հաստատությունների վերանորոգման կամ հիմնանորոգման պլանավորված ծախսերը նույնպես այս տողում են և կազմում են 17,5 մլրդ ՀՀ դրամ (այդ թվում` ԱԶԲ-ի աջակցությամբ սեյսմիկ պաշտպանության ծրագիրը), սակայն շինարարության և կրթության բովանդակության վրա կատարվող ծախսերը տրամաբանությամբ տարբեր բաներ են: Համանման ծախսեր կատարում է ցանկացած երկիր, որովհետև կրթության համար կարևոր է ոչ միայն եղածը պահպանելը, այլ նաև կրթական  ծրագրեր ստեղծելն ու զարգացնելը, նորարարություն խթանելը և այլն:

2. Ճիշտ չէ կրթության բյուջեի հատկացումների 0,5 տոկոսը կամ համապատասխան բյուջետային տողի 4,7 տոկոսը թիրախավորելը, խնդիրը քաղաքականացնելը: Անհրաժեշտ են ստուգումների հավասարություն և անաչառություն, ստուգման գործընթացի արդյունավետություն, բովանդակային և մասնագիտական քննարկումներ: Եթե ստուգում են, պետք է ստուգեն բոլորին, և միայն ստուգելուց հետո կարելի է կարծիք հայտնել: Այնինչ կատարվում է ճիշտ հակառակը:

3. Համեմատություններ կատարելիս պետք է համեմատել համեմատելի բաներ: Կարիք չկա կրթության բովանդակությունը և որակը խառնել դպրոցի զուգարանի և կոյուղու խնդիրների հետ` ապակողմնորոշելով մարդկանց: Դպրոցների վերանորոգումը շատ կարևոր է, բայց կրթության որակը պակաս կարևոր չէ: Այժմ օրինակով համեմատենք համեմատելի բաներ: 2004-2014 թթ. ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր միայն Համաշխարհային բանկի վարկային ծրագրերով ստեղծելու և ներդնելու վրա կատարված ծախսերը կազմում են 9,3 մլն ԱՄՆ դոլար (ներառված չեն պետական բյուջեից յուրաքանչյուր տարի ԿԱԻ-ին այդ նպատակով տրվող գումարները), իսկ ԱԲ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ստեղծման և ներդրման առաջին փուլի վրա ծախսվել է 0,6 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ 15 անգամ քիչ:

Պետական վերապատրաստման ծրագրերի միջին տևողությունը 5 օր է, իսկ ԱԲ-ինը՝ 1 տարի: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ պետական վերապատրաստման ծրագրերը պետք է հիմնովին փոխվեն և համապատասխանեցվեն միջազգային որակական չափանիշների, իսկ ԱԲ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը համապատասխանում է OECD TALIS-ի հետազոտության չափանիշներին: Հայաստանում ուսուցիչների զարգացման պետական ծրագրի մշակման  խորհրդատվության համար պետությունը շուրջ 0,7 մլն ԱՄՆ դոլար է վճարել հետևյալ միջազգային խորհրդատուներին` Anglia Assessment LTD, IE Partners LTD, ABU Consult Germany:

Իսկ ԱԲ-ի` բոլոր ուսուցիչների համար միջազգային որակի, հայալեզու վերապատրաստման ծրագրի խորհրդատվության բյուջեն կազմել է 0,4 մլն ԱՄՆ դոլար, և խորհրդատուն է UCL Institute of Education-ը, որն առաջինն է կրթության ոլորտի համաշխարհային բուհերի դասակարգման աղյուսակում` ըստ QS World University Ranking-ի:

4. 2016 թ. կատարված Կրթության չափորոշիչի վերլուծությունը («Այբ» հիմնադրամի և «Ի-Վի քոնսալթինգ» ընկերության կողմից կատարված) լավագույնս ցույց է տալիս մեր հանրակրթական պետական չափորոշիչի և առարկայական ծրագրերի վատթար վիճակն ու անհամապատասխանությունը միջազգային չափանիշներին (հղումը այստեղ): Իսկ ԱԲ-ն ունի միջազգային ճանաչում և ԱԲ-ի շնորհիվ՝ Հայաստանը որպես երկիր հայտնվել է միջազգային ճանաչման ամենահեղինակավոր ցանկերում: 

Օրինակ` UCAS-ը ճանաչում է ԱԲ-ը և դրանով` Հայաստանը, բայց չի ճանաչում ՀՀ հանրակրթական ատեստատը` այն անբավարար համարելով հեղինակավոր բուհեր ընդունվելու համար: Համեմատության համար նշենք, որ UCAS-ը նաև չի ճանաչում և հեղինակավոր բուհեր ընդունվելու համար բավարար չի համարում Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի և շատ այլ երկրների հանրակրթության որակավորումները:

5. ԱԲ ծրագիրը համաքննվել է Քեմբրիջի համալսարանի և UK NARIC-ի պես հեղինակավոր կազմակերպությունների կողմից: UK NARIC-ի կայքում (հղումն այստեղ) մասնավորաբար ասվում է, որ ԱԲ-ը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին, օրինակ՝ բրիտանական A Level-ին և ամերիկյան Advanced Placement-ին:

6. Իր կրթական բովանդակությամբ, ուսուցիչների պատրաստման և դպրոցների ինստիտուցիոնալ զարգացման ծրագրերով, քննական համակարգով` ԱԲ-ը մեր հանրակրթության կարևոր ձեռքբերումն է և Հայաստանի քաղաքացիների հարստությունը: Մենք բոլոր կառավարությունների հետ քննարկել ենք և պատրաստ ենք քննարկելու ԱԲ-ի ներդրման ուղիները, դպրոցների ընդգրկման ծավալները և ռազմավարությունը: Ուզում ենք շեշտել, որ ԱԲ-ը որպես ծրագիր ամբողջական փաթեթ է, և որևէ մասի առանձնացում ու ներդրում չի կարող արդյունավետ լինել: Բացի դրանից, ներդրման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մասնագետների թիմ, որը տարիների ընթացքում ձևավորել է «Այբ» հիմնադրամը:

7. «Այբ»-ը Հայաստանի հեղինակավոր կրթական կառույցներից մեկն է, որը համագործակցել և շարունակում է համագործակցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Հարվարդի համալսարանի, Քեմբրիջի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի և այլ հեղինակավոր միջազգային կառույցների հետ: ԱԲ-ի նկատմամբ քաղաքականացված մոտեցումը և քաղաքական պատճառներով դրա կասեցումը մեծ հարված կարող է հասցնել մեր երկրի միջազգային հեղինակությանը:

8. «Այբ» կրթական հիմնադրամը, որը ներկայացնում է բարերարների մի մեծ համայնք և ունի որոշումներ կայացնելու մշակված մեխանիզմներ, համաֆինանսավորել է այս ծրագիրը` ցույց տալով Հայաստանի կրթությանը ծառայելու լավագույն օրինակներից մեկը: «Այբ»-ը համարում է, որ պետք է աջակցել պետությանը` լավագույն կրթության հնարավորություն ընձեռելու Հայաստանի բոլոր երեխաներին:

Ամփոփելով ակնկալում ենք բովանդակային երկխոսություն ԱԲ-ի և ընդհանրապես կրթության զարգացման ծրագրերի ու տեսլականի շուրջ: Երկխոսությունը և համագործակցությունը արդյունավետ որոշումների հասնելու բանալիներն են: Միակողմանի որոշումները բերելու են հակարդյունք, և ԿԳՆ-ի միակողմանի հռետորաբանությունը չի նպաստում մեր ժողովրդի միասնականության հասնելու սպասումներին: Հազարավոր մտածող  և սրտացավ մարդիկ, որոնք ականատես եղան մեր հեռակա և թեժ հրապարակային բանավեճին, ԿԳՆ-ից և «Այբ»-ից սպասում են երկխոսություն և համագործակցություն: Շահելու ենք բոլորս: Շահելու են մեր պայծառ երեխաները»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}