Ավագանու «Ելք» խմբակցությունը նոր անդամներ ունի
Երևանի ավագանու մայիսի 30-ի նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց Ավագանու «Ելք» խմբակցության կազմում կատարված փոփոխության մասին։ Նա տեղեկացրեց, որ իբրև հիմք են ընդունվում Երևանի քաղաքապետի՝ Երևանի ավագանու անդամներ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի, Արայիկ Հարությունյանի, Ալեն Սիմոնյանի՝ ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին համապատասխան արձանագրությունները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թ. մայիսի 24, 25-ին ընդունված արձանագրությունների համաձայն՝ Ավագանու՝ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ ավարտված անդամների մանդատը փոխանցվում է «Ելք» կուսակլցությունների դաշինքի հերթական հաջորդ թեկնածուներին, այն է՝ Վիկտոր Ենգիբարյանին, Նելլի Ղարդյանին, Ռուբեն Ռուբինյանին, Նառա Հովհաննիսյանին։
Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Ավագանու նախկին անդամներին, բարի աշխատանք մաղթեց նոր կազմին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան