«Սպանված» ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է
Ուկրաինայի անվտանգության ծառայության գիտաժողովի ժամանակ անսպասելիորեն դահլիճ է մտել ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն, ում մահվան մասին հայտարարել էին ԶԼՄ-ները։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
«Ես կարող էի ցավակցել Արկադի Բաբչենկոյի ընտանիքին, բայց դա չեմ անի։ Ընդհակառակը, այսօր ես կշնորհավորեմ Արկադիին երրորդ անգավ ծնվելու առթիվ և նրան կհրավիրեմ դահլիճ»,- հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը գիտաժողովի ժամանակ։
Ծառայությունը հայտնել է, որ նախապես տեղեկություններ են ունեցել, որ լրագրողի վրա հարձակում է նախապատրաստվում, նրա սպանության մասին հայտարարությունը հատուկ գործողություն է եղել։ Մամուլի ասուլիսի ժամանակ Բաբչենկոն ներողություն է խնդրել բոլորից, այդ թվում՝ իր կնոջից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում