ՊԵԿ փոխնախագահը վստահեցնում է՝ մոնոպոլիաների ձևավորմանը նպաստող գործողություններ չեն լինի
«Ես հայտնում եմ պատասխանատու ձևով, որ ձեր մաքսային մարմինները նախկին իշխանության օրոք ամեն ինչ արել են տնտեսությունը մոնոպոլիզացնելու համար, և եթե գնահատական չտաք, շարունակեք նույն կերպ, վստահեցնում եմ, այս մոնոպոլիաները չեն վերանալու»,- այսօր ԱԺ-ում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը,՝ դիմելով ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին։
«Եթե նախկինում մաքսային մարմինների կողմից եղել են գործողություններ, որոնք նպաստել են մոնոպոլիաների ձևավորմանը, այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, եթե նման բան եղել է, իմ անձնական կարծիքով, ճիշտ չի եղել, իսկ հիմա, որ նման մոտեցում չի լինի, ես որպես ՊԵԿ տեղակալ, վստահ եմ»,-ասաց նա:
Բագրատյանն արձագանքեց. «Ձեր վերջին նախադասության մեջ ասացիք այն, ինչ ցանկանում էի լսել։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում