Դժվար ավելի լավ բան առաջարկենք. Ջանջուղազյանը՝ Բագրատյանին
«Նախորդ կառավարությունը շեշտադրում էր, որ տնտեսական այս աճը պետք է ծառայեցնել թոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը, և որ 100 մլրդ եկամուտ է սպասվում: Նշվում էր նաև, որ դեռևս ենթակառուցվածքներն են զարգացնում, որ տնտեսությունը զարգանա և 2-3 տարի անց հնարավոր լինի բարձրացնել թոշակները»,- այսօր «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նշեց Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ ջանջուղազյանից հետաքրքրվեց. «Հիմա նոր բերվելիք բյուջեում այդ ակնկալիքով ծախսեր նախատեսվո՞ւմ են, թե ոչ: Այն կոնցեպտը, որ կար նախորդ կառավարության ժամանակ, պահպանվո՞ւմ է, թե ոչ»։
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց , որ 100 մլրդ սպասվող եկամուտի զգալի մասն արդեն նախատեսված էր ծախսերի մասով:
«Լրացուցիչ ծախսերի մասին չենք կարող ասել, որովհետև 17-ին նախատեսվել էին օգտագործելու համար: Այո, հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրում ներկայացվել է, դա ճշմարիտ ճանապարհ է և դժվար ավելի լավ բան առաջարկենք: Մենք չեն կարող գնալ այն ճանապարհով, որ պարտք վերցնենք ու գնանք բարձրացման: Դրա համար այս ճանապարհն է ընտրվել»,- ավելացրեց նա:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ հարցրեց, թե որոնք են այն գործոնները, որոնք ձևավորեցին 7,5 տոկոս տնտեսական աճ։
«Գործոնները գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերի կանխատեսվածից տարբերվող լինելն է։ Ինչպես նաև մետաղների միջազգային գների աճը, ինչպես նաև ՌԴ-ից Հայաստան մասնավոր տրանսֆերտների ավելացումն է, որը նույնպես էական դերակատարություն ունի։ Մյուս գործոնը բնակչության և տնտեսավարող սուբյեկտների դրական սպասումներն են, որոնք ադեցություն են ունենում սպառման վարքագծի տեսանկյունից»,- պատասխանեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- 2016-ի համեմատ բյուջեի եկամուտների աճը 2017-ին կազմել է 111 մլրդ դրամ. Ջանջուղազյան
- Ավելի շատ պարտք ենք վերցրել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումների. Ֆինանսների նախարար
- 2017-ի բյուջեի ծախսերի շուրջ 27 տոկոսը բաժին է ընկնում կենսաթոշակներ և նպաստներ խմբին. Ֆինանսների նախարար
- 2017 թվականին արձանագրվել է դրամի արժևորում. Ատոմ Ջանջուղազյան
- Հայաստանը ՀՆԱ-ի դրական ցուցանիշ է գրանցել. Ատոմ Ջանջուղազյան