ՍԱՊԾ պետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հրաժարականի դիմում է գրել: Այն երեկ երեկոյան ուղարկվել է կառավարություն:
Առայժմ դիմումի ստորագրման վերաբերյալ պաշտոնական որևէ տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիմանեց Կարապետյանին՝ Ռոսսելխոզնադզորի նամակներն իրենց թաքուն պահելու համար:
Դրանից հետո լոլիկի հետ կապված խնդիրը քննարկելու համար Մոսկվա էր մեկնել ծառայության նախկին ղեկավար Արմեն Հայրապետյանը, ով այժմ գյուղատնտեսության նախարարի խորհրդականն է:
Հարակից հրապարակումներ`
- Ռոսսելխոզնադզորը խնդրում է չքաղաքականացնել հայկական լոլիկի հարցը
- Ինչո՞ւ տեղյակ չեմ «Ռոսսելխոզնադզորի» նամակներից. վարչապետը՝ ՍԱՊԾ պետին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում