Դատախազության աչքի վերևը ԲԱՆ կա
Փակ շուկա, Աֆրիկյանների ակումբ,... Գուցե և մեր թերությունն է, բայց ոչ մի հանցագործության հետ կապված այդքան երկար ու շարունակական չենք դիմել դատախազությանը, որքան հուշարձան-շենքերը այլանդակելու, վերացնելու «կապակցությամբ»:
Եթե բոլոր մյուս դեպքերում ՀՀ գլխավոր դատախազությունը, որ կոչված է պահպանելու ու ներկայացնելու պետության շահերը, «մի փոքր» չէր հասցրել հետևել Օրենքով պահպանվող շենքերի վերացմանը ու կանգնել էր արդեն արվածի փաստի առաջ, ստիպված էր տուգանքով կամ մեկ-երկու պատճառաբանությամբ փակել հայ ճարտարապետների ու Երևանի պատմության սիրելի գործերն ու էջերը, ապա այժմ նույնիսկ հեռուն նայելու առիթ չունի:
Ընդամենը իր քթի տակ… ավելի հստակ՝ աչքի վերևը, ուր հոնքը պիտի լիներ, ակտիվ շինարարությամբ ինքնակամ է կառուցվում հայտնի ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծած շենքի գլխին:
Որպեսզի շատ չշփոթվեք, թե Բաևի շենքերից որի, հուշենք՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ցուցակում 100-րդ համարը՝ Դատարանի շենք, Գերագույն դատարանը, ներկայումս՝ ՀՀ դատախազության շենքը :
Այսպիսի՞նն է բանը, ՀՀ գլխավոր դատախազություն, այսպե՞ս եք իրականացնում պետության շահի ներկայացումը, այսպե՞ս եք պահպանում ձեզ վստահված դիրքը՝ թշնամին անցել է սահմանը: Գտիր գողին:
Իսկ երկարացող «անցումային շրջան» ապրող ՀՀ մշակույթի նախարարությանը, որ Սարդարապատի 100-ամյա հերոսամարտի տոնակատարությանը չկարողացավ «Կալինկայի» դեմն առնել, դպրոցական հանձնարարություն՝ սովորեք պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակը ատ սիխ դա սիխ:
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Փակ շուկայի» մասին մշակույթի նախարարի այսօրվա պատասխանը նախորդից վատն էր
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- «Աֆրիկյանների շենքը փրկելու տարբերակ չկար»
- Աֆրիկյանների շենքի քանդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է
- «Աֆրիկյանների ակումբից» մնաց փոշին ու աղբը. Լուսանկարներ
- «Երևան դեժավյու». Աֆրիկյանների ակումբի շենքը
- «Երևան դեժավյու». Ճոպանուղին, Աճառյանի անվան դպրոցն ու «Հայնախագծի» շենքը
- «Երևան դեժավյու». Արվեստագետների շենքը
- Աճառյանի դպրոց. Առայժմ այնպես է, ինչպես Փակ շուկայի դեպքում
- «Երևան դեժավյու». Ներքին բակ, փայտյա պատշգամբ, կամար` ազգային ոճը պահպանած փողոցները
- Մշակույթի նախարարությունն արձագանքել է ՄԻՊ-ի՝ Փակ շուկայի խնդրին վերաբերող մեղադրանքին
- «Երևան դեժավյու». Բուզանդի և Արամի` մի շնչառությամբ ապրող փողոցները
- «Երևան դեժավյու». Երիտասարդների պալատը (Տեսանյութ)
- «Երևան դեժավյու». Քաղաքի կերպարները (Տեսանյութ)
- Քարմեջ արված Հին Երևան
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- «Հուշարձանը չի քանդվելու- ով ա կասկածում»... Փակ շուկա (տեսանյութ)