ԵՊՀ ռեկտորը հոսպիտալացվել է
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ հոսպիտալացվել է: Նա գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:
Panorama.am-ի հետ զրույցում կենտրոնի բուժական գծով տնօրեն Կարեն Էդուարդովիչը հայտնեց, որ Սիմոնյանի վիճակն այս պահին միջին ծանրության է: Նրա մոտ եղել է արյան ճնշման բարձրացում:
Հիշեցնենք, որ Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել էր երեկ համալսարանի շենքում՝ «ԵՊՀ ռեստարտ» նախձեռնության անդամների ակցիային հետևած հանդիպումից հետո: Նրան զննելու համար շտապ օգնության ծառայությանն էին դիմել:
Հարակից հրապարակումներ`
- Ուսանողները ԵՊՀ-ում շարունակում են բողոքի ակցիան
- «Ակնկալում ենք արագ և գործուն աջակցություն՝ ԵՊՀ-ն քաղաքական ճնշումներից զերծ պահելու համար». հայտարարություն
- ԵՊՀ ռեկտորը չի պատրաստվում զիջումների գնալ
- Արամ Սիմոնյանը նշել է, թե որ դեպքում է հնարավոր ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
- «Դուք չեք տիրապետում ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակին». Ուսանողը՝ ռեկտորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան