«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ը մնալու է որպես պետական հիմնարկություն. Էներգետիկայի նախարար
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչու է դադարեցվել «Տաշիր Գրուպ» ընկերության հետ բարձրավոլտ էլեկտրական ցանցերի մասով կնքված պայմանագիրը:
««Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպի», բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է փորձում ձեռք բերել ԲԷՑ-ը, նախարարը պատասխանեց՝ բացարձակ սուտ է:
Արթուր Գրիգորյանը չմանրամասնեց, թե ինչ կետերի մասին է խոսքը, որոնք ձեռտու չէին պետությանը: Նա ասաց, որ ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ավելի արդյունավետ կլինի, եթե այդ կազմակերպությունը մնա որպես պետական:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան