«Հրապարակ». Մինչև տարեվերջ ընտրություններ չեն լինի
«Հրապարակ» թերթը գրում է. ««ՔՊ»-ում վստահ են, որ «Ելք» դաշինքն անցնելու է պատմության գիրկը։ Նրանք հակված են այլ ֆորմատի։ Օրինակ՝ «Նիկոլ Փաշինյան» կոչվող միավորի, որտեղ կընդգրկվեն ինչպես «Քաղաքացիական պայմանագրի» անդամները, այնպես էլ անկուսակցականներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։
Իսկ ՀՀԿ-ում վստահ են, որ այս տարի ընտրությունները բացառված են։ «Աշնանը 2 կարևոր միջոցառում կա՝ Ֆրանկոֆոնիայի համաժողով, Էրեբունի-Երևանի տոնակատարություն, ձմռանը կառավարությունը բյուջեն պետք է բերի։ Սրանք կարևոր միջոցառումներ են, որոնք չեն կարող զուգակցվել այլ միջոցառումներով։ Այնպես որ՝ մինչև տարեվերջ ընտրություններ չեն լինի»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին