Քննարկվում է ջրի սակագնի սուբսիդավորման հարցը. ՀԾԿՀ փոխնախագահ
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս քննարկվում է ջրի սակագնի սուբսիդավորման հարցը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը:
Նա նշեց, որ այս օրերին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համատեղ քննարկվում է էլեկտրաէներգիայի և գազի սակագերի նվազման հարցը: «Քննարկումների արդյունքների մասին կասենք»,- նշեց պաշտոնյան:
Իսկ թե սակագինը քանի՞ տոկոսով նվազեցնելու հնարավորություն կա՝ Միքայել Սողոմոնյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել. «Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները բազմագործոն սակագներ են, կապված են բազմաթիվ գործոնների հետ, հիմա այս քննարկումների արդյունքում փորձում ենք հասկանալ՝ կա՞ այդ գործոնների ազդեցությունը: Քննարկում ենք սակագները իջեցնելու հարցը»:
Հարցին՝ իսկ ջրի սակագնը հնարավոր չի՞ իջեցնել՝ նա պատասխանեց, որ այս պահի դրությամբ նախատեսված է արդեն սակագնային սցենար, այն կառավարության կողմից հաստատված է: