2016-ի համեմատ բյուջեի եկամուտների աճը 2017-ին կազմել է 111 մլրդ դրամ. Ջանջուղազյան
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։
Օրակարգում ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը (եկամուտների ձևավորում, հարկային և մաքսային քաղաքականություն) և «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունում եկամուտների և ծախսերի կատարողականը (արդյունաբերություն, տրանսպորտ և կապ, էներգետիկա և բնական պաշարներ, սակագնային քաղաքականություն, տնտեսական մրցակցության պաշտպանություն, կադաստր, քաղաքաշինություն և ջրային տնտեսություն)։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ 2017 թվականի բյուջեի ճշտված եկամտային մասը կազմել է 1 տրլն 320,9 մլրդ դրամ, որտեղ մեծ տեսակարար կշիռ ունի հարկային եկամուտներ և պետական տուրքեր բաժինը՝ ավելի քան 93 տոկոս:
«Այստեղ 1,6 տոկոսով ավելացել է հարկային եկամուտների կշիռը ընդհանուր եկամուտների մեջ և կազմել 1 տրլն 158 մլրդ դրամ, մինչդեռ ճշտված ցուցանիշը 1 տրլն 205 մլրդ դրամ է եղել: 2016 թվականի համեմատ բացարձակ աճը կազմել է շուրջ 78,3 մլրդ դրամ, սակայն պետք է այդ ցուցանիշները բերել համադրելի դաշտ և մի կարևոր գործոն հաշվի առնել՝ ավելացված արժեքի հարկի հետ վերադարձի գործոնը: Մինչև 2017 թվականը բյուջեի մասին օրենքում ծախսային մասում արտացոլվում էր ԱԱՀ հետվերադարձը արտահանողներին: Սակայն միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան այդ գործոնը հաշվի էին առնում և չեզոքացնում դրա ազդեցությունը բյուջեի մասով: 2016-ին արտահանողներին էր վերադարձվել գրեթե 50 մլրդ դրամ: Արդյունքում կարելի է նկատել, որ 2016-ի համեմատ բյուջեի եկամուտների աճը 2017-ին կազմել է շուրջ 111 մլրդ դրամ»,- մանրամասնեց Ջանջուղազյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 0,4 տոկոսով աճ է արձանագրվել 2017 թվականին, ինչը պայմանավորված է հարկային վարչարարությամբ և նոր օրենսդրությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ավելի շատ պարտք ենք վերցրել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումների. Ֆինանսների նախարար
- 2017-ի բյուջեի ծախսերի շուրջ 27 տոկոսը բաժին է ընկնում կենսաթոշակներ և նպաստներ խմբին. Ֆինանսների նախարար
- 2017 թվականին արձանագրվել է դրամի արժևորում. Ատոմ Ջանջուղազյան
- Հայաստանը ՀՆԱ-ի դրական ցուցանիշ է գրանցել. Ատոմ Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան