Իրավունք 18:18 30/05/2018 Հայաստան

ՃՈ պետի տեղակալ. Հետագայում չենք բացառում խստացումները

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ոստիկանության կողմից  13,7 մլրդ դրամի չափով տուգանքների չեղարկման հայտարարությունից  մեկ շաբաթ անց հայտնի չէ, թե դրանից քանի վարորդ է օգտվել: ՃՈ-ում դեռ պետք է հաշվեն:

Panorama.am-ի   հետ զրույցում Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը չհերքեց տեղեկությունները, որ համաներված վարորդների թվում կան նաև այնպիսիք, որոնց տուգանքները հասնում է մի քանի միլիոն դրամի:

«Կան նաև մի քանի տասնյակ վարորդներ, որոնք պարտքերի պատճառով զրկվել են վարորդական իրավունքի վկայականից, նրանք հիմնականում տաքսիների վարորդներ են, որոնք արգելված վայրերում կանգառ են կատարել, ուղևոր վերցրել կամ իջեցրել: Սրանք այն գումարներն են, որ երբեք պետաբյուջե կամ ՃՈ արտաբյուջե մուտք չեն լինելու, դրանով հանդերձ վնաս են պատճառելու քաղաքացիներին, հետևաբար, սա տնտեսական առումով ճիշտ որոշում էր»,-որոշումը հիմնավորում է ՃՈ պաշտոնյան:

Համաներումից բացի ՃՈ-ն առաջարկել է որոշ խախտումների դեպքում տուգանքի փոխարեն նախազգուշացում կիրառել, նախազգուշացման որոշումը, խախտման տեղի, ժամի մասին տվյալները կտեղադրվեն police.am կայքում, հասանելի կլինեն վարորդի համար:

ՃՈ-ում համամիտ չեն վարչապետ Փաշինյանի այն դիտարկմանը, որ մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցք է եղել: Տուգանելու փոխարեն մտադիր են եղել անվտանգ երթևեկություն ապահովել:

Տարիների վիճակագրությունը վկայակոչելով՝ Ա. Խաչատրյանը նշում է, որտեղ արագաչափ սարքեր կան, դրանց գործարկման տիրույթում պատահարներ գրեթե չեն լինում:

|«2012-ին առաջին անգամ Երևան քաղաքից դուրս արագաչափ տեղադրվեց Չայնիի ոլորաններում՝ Երևան-Սևան ճանապարհին, որտեղ արագության սահմանփակման նշան կա՝ 70 կմ/ժ: Ամեն տարի մի քանի զոհ էր լինում, տեղադրումից հետո մինչ այսօր ոչ մի զոհ այդ տարածքում չի եղել: Մարդիկ սովոր չէին, որ պետք է երթևեկեին սահմանված արագությամբ»,-նշում է Խաչատրյանը:

Ոստիկանությունում հետևել ու վերլուծել են խախտումների վիճակագրությունը,  ապա եզրակացրել, որ վերջին վեց տարվա ընթացքում պատկերն էականորեն փոխվել է, վարորդների իրավագիտակցությունը բարձրացել է, ձգտում են խախտումներ չանել: Օրինակ, արագաչափ սարքի տեղադրումից մեկ տարի անց հայտնաբերելիության ցուցանիշը նվազում է առնվազն 70 տոկոսով:

Իրականացրած համաներումը, որոշ խախտումների՝ օրինակ հոծ գծի տրորման դեպքում 5 հազար դրամ տուգանքի փոխարեն նախազգուշացում սահմանելը մտահոգություններ է առաջացրել ՃՈ-ում, չեն բացառում, որ դրանց հետևանքով օրինազանցություն կատարող վարորդների թիվն ավելանա: Չեն բացառում՝ այդ դեպքում կգնան հին մեթոդներին ու խստացումներին:

«Մեր կողմից իրականացրած այս քաղաքականության ազդեցությունը կերևա երթևեկության մեջ: Եթե իրավախախտումների, ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը չի ավելանա, դա կնշանակի, որ մեր քաղաքականությունն արդյունավետ է: Այդ դեպքում հնարավոր է մտածենք հետագա մեղմացումների ուղղությամբ: Սակայն, աստված մի արասցե, մենք ունենանք այլ պատկեր, որ առիթից օգտվողների թիվը կմեծանա, նախազգուշացումներից հետո հետևություններ չեն արվի, ինչի հետևանքով երթևեկության անվտանգության մակարդակը կիջնի, Ճանհապարհատրանսպորտային պատահարները կավելանա, ապա սրան արագ արձագանք է տրվելու ու համապատասխան արագ վարչարարություն է իրականացվելու, այսինքն կգնանք խստացումների»,-ասաց Ա. Խաչատրյանը:

Հայտարարությանը հետևած մեկ շաբաթվա ընթացքում տուգանք նշանակելու մասին որոշումները պակասել են, դա, ըստ ոստիկանության պետի տեղակալի պայմանավորված է երկու հանգամանքով՝ շատ խախտումների փոխարեն տուգանք չի կիրառվում, բայցի այդ էլ խախտումներ քիչ են անում:

«Ներկայումս ձգտում են խախտում չունենալ, եղած խախտումներն էլ անմիջապես վճարում են, որպեսզի խնդիրների առաջ չկանգնեն»,-նշեց նա:

ՃՈ-ում, ինչպես իրենք են ասում, աշխատում են «պատասխանատվության էկոնոմիա ռեժիմով», դրա փոխարեն ակտիվացրել են քարոզչական աշխատանքները, հույս ունեն՝ կարդարացվեն իրենց սպասելիքները:

«Անընդհատ միջոցառումներ ենք իրականացնում, իհարկե, ծանր նստել չի կարելի, տեսնենք, ինչ ցույց կտա վիճակագրությունը, հուսով ենք, որ խստացման կամ հին մեթոdներին վերադառնալու անհրաժեշտություն չի լինի»,-ներկայացնում  է Ա. Խաչատրյանը:

ՃՈ պետի տեղակալը տեղյակ է խախտում չկատարած, կատարած խախտումների համար վճարած վարորդների դժգոհություններին: Շտապում է նրանց հիշեցնել, որ տուգանքները տարիներ շարունակ չվճարած վարորդները զրկանքներ են ունեցել՝ օրինակ վերցրել են վարորդական իրավունքի վկայականը, սառեցվել են հաշիվները, աշխատավարձ չեն կարողացել ստանալ, վարկեր չեն տրամադրել բանկերը, գույքն են բռնագրավել, իսկ շատերն էլ ուղղակի տուգանքները վճարելու համար ֆինանսական միջոցներ չեն ունեցել:

«Նույնիսկ հանցագործությունների դեպքում նախատեսված է վաղեմության ժամկետ, ներվում է հանցագործությունը, կա համաներում: Հիմա որպես սոցիալական պետություն որոշում է կայացվել մարդասիրական ակտ կատարել, նման մարդկանց առողջանալու հնարավորություն տալ: Իսկ ովքեր վճարել են, դա արել են իրենց շահերից ելնելով»,-ասում է նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}