ՊՆ խոսնակը՝ Նախիջևանում կատարվող աշխատանքների մասին
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածված մտահոգություններին.
«ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք:
Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ: Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ:
Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»:
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից Սիրանուշ Թումանյանը լուսանկարներ է հրապարակել ու մասնավորապես գրել. « Արենի գյուղի մոտ նոր Ադրբեջանական դիրքեր...
Ֆոտոները հենց էս պահին եմ արել, Արենիի այգիներից, գյուղը ամբողջությամբ դիտարկվում է իրենց կողմից»:
Ավելի վաղ «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բարսեղյանը գրառում էր կատարել. «Օնիկ Գասպարյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լավագույն թեկնածուն էր։ Իսկ ընդհանրապես, Արտակ Դավթյանին՝ 5-րդ կորպուսի հրամանատարին շտաբի պետի պաշտոնում նշանակելն առնվազն տարակուսանք է առաջացնում վերջին օրերին սահմանի նախիջեւանյան հատվածում տեղի ունեցածից հետո։ Չեզոք գոտում ադրբեջանցիներն իրենց դիրքերը կարողացել են առաջ բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան