Ուկրաինայում վերջին շաբաթվա ընթացքում մոտ 1400 անձ կարմրուկով է հիվանդացել
Ուկրաինայում մայիսի 21-ից 27-ը կարմրուկով հիվանդացել է 1344 անձ, այդ թվում՝ 812 երեխա։ Այս մասին տեղեկացնում է Strana.ua-ն։ Ուկրաինայի առողջապահության նախարարությանը կից Հանրային առողջության կենտրոնը հաղորդել է, որ տարեսկզբից կարմրուկով հիվանդացել է 18 144 անձ, որից 10 766-ը՝ երեխաներ։
Այս ընթացքում հիվանդությունների հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 9 մարդ՝ 6 երեխա և 3 մեծահասակ։
Առողջապահության նախարարությունը ուշադրությունը կենտրոնացրել է պատվաստումների անհրաժեշտության վրա. մայիսի 24-ի դրությամբ հանրապետությունում կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պատվաստանյութի քանակը 980 հազար չափաբաժին էր։