Սարի թաղի խուլիգանության հետքերով
ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Սարի թաղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ։ ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասված է.
«Մայիսի 29-ին հայտնել էինք, որ ժամը 00.03-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1991 թ. ծնված Ս. Ս.-ն և հայտնել, որ նախկին ընկերը՝ 1983 թ. ծնված Ա․ Կիրակոսյանը, բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ և մեկ այլ ավտոմեքենայով հեռացել, իսկ կրակված պարկուճներն իր մոտ են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 23.30-ին, Ա․ Կիրակոսյանը նկատելով Ս. Ս.-ին իր ծանոթի հետ մի ավտոմեքենայի սրահում միասին նստած, ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել և անհայտ մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկի մոտից հայտնաբերվել էր 5,45 մմ տրամաչափի 19 փամփուշտի կրակած պարկուճներ:
Նույն օրը, ժամը 1.10-ին, Ա․ Կիրակոսյանը ներկայացել է բաժին:
Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում Ա․Կիրակոսյանը տվել է խոստովանական ցուցմունք և ոստիկաններին ներկայացրել ԱԿ-74 ինքնաձիգը՝ երկու փամփշտատուփով և 5,45մմ տրամաչափի 35 փամփուշտով։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Ա․Կիրակոսյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան