Սահմանին մաքսազերծումն իրականացվում է տնտեսվարողների կողմից. ՊԵԿ փոխնախագահ
«Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության դեմ հարուցված քրեական գործից հետո սահմանին մաքսազերծումն իրականացվում է տնտեսվարողների կողմից: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:
Դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների՝ նախկինում մաքսազերծման գործընթացն իրենց ձեռքը վերցրած կարգոները դարձյալ որոշել են վերադառնալ, Մաշադյանը պատասխանեց, որ այս պահին որևէ տնտեսվարող չի կարող դժգոհել ՊԵԿ այն գործողություններից, որ խոչընդոտում են իրենց գործողություններին կամ ստիպում, որպեսզի այլ կազմակերպություններ իրականացնեն մաքսազերծման գործառույթը:
«Ինչ վերաբերում է այդ կարգոներին, դրանք իրականացրել են ոչ միայն մաքսազերծման աշխատանքներ, այլ երկար տարիներ իրականացրել են բեռների տեղափոխում Չինաստանից ու Թուրքիայից դեպի Հայաստան: Ես համոզված եմ, որ ներկա պահին այդ կազմակերպությունները շարունակում են բեռների փոխադրումը ՀՀ: Իսկ մաքսազերծումը թողնում ենք տնտեսավարողներին»,- ասաց նա:
Վերջում Ռաֆիկ Մաշադյանը շեշտեց, որ այժմ դաշտն ազատ է։ Նա միաժամանակ հույս հայտնեց, որ իրավիճակը բարելավելու է և ավելի թափանցիկ է լինելու հասարակության համար։
Հարակից հրապարակումներ`
- Իրավական տեսակետից դեռ գնահատական չկա. ֆինանսների նախարարը՝ «Նորֆոլկի» մասին
- «Նորֆոլկի» դերակատարումը բավականին մութ և խառը պատմություններ ջրի երես է հանել. ՊԵԿ նախագահ
- «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության աշխատակիցները չեն ընդունում իրենց մեղքը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում