Կառավարությունը մտադիր է «Ալեքս տեքստիլ» ընկերությանն արտոնություն տալ
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է «Ալեքս տեքստիլ» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Գործադիրի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, հայտը ներկայացրել է ընկերությունը, նախագծի համաձայն, այն բավարարվելու է և արտոնությունը կիրառվելու է:
«Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ»,-հիմնավորում են կառավարությունից:
Մաքսատուրք չկիրառելու հայտում ընկերությունը նշել է նաև ներմուծվող ապրանքները՝ 145 տոննա տրիկոտաժե քաթաններ Թուրքիայից, 20 տոննա՝ Ուզբեկստանից, ևս 15 տոննա Թուրքիայից:
«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,-ասված է որոշման նախագծում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ խուզարկություններ է կատարել Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում ու մի շարք խախտումներ հայտնաբերել:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանյան. Ես հիմա տեքստիլի գործարան եմ աշխատացնում, շահույթ չունեմ. «Հրապարակ»
- ԱԱԾ. «Ալեքս Հոլդինգ»-ի նկատմամբ հարուցված քրգործի շրջանակներում իրականացվել է 10 խուզարկություն
- «Երևան սիթի»-ներում ստուգումներ անցկացնում է ոչ թե ՊԵԿ-ը, այլ ԱԱԾ-ն. ՊԵԿ փոխնախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան