Առողջություն 12:15 31/05/2018 Հայաստան

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ, ինչպես նաև քարոզում ծխախոտի սպառման նվազեցմանն ուղված արդյունավետ քաղաքականություն:

ԱՆ-ից հայտնում են՝ այս տարի Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կարգախոսն է. «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները», հաշվի առնելով, որ դրանք ավելի շատ մարդկանց կյանք են խլում, իսկ ծխախոտի օգտագործումը և երկրորդային ծխի ազդեցությունը նպաստում են սրտանոթային հիվանդությունների մահացության մոտավորապես 12%-ին: Ծխախոտի օգտագործումը սրտանոթային հիվանդությունների երկրորդ առաջատար պատճառն է, զարկերակային գերճնշումից հետո:

Ծխախոտը՝ մահվան, հիվանդության, աղքատության հիմնական պատճառ

Ծխախոտային համաճարակն ամենամեծ առողջապահական սպառնալիքներից է, ինչի հետևանքով տարեկան 6 միլիոն մարդ է մահանում, և ավելի քան 890 000 մահվան դեպք պայմանավորված է պասիվ ծխելով:
Աշխարհի 1 միլիարդ ծխողների գրեթե 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդացության և մահացության դեպքերն ամենամեծն են: Որոշ երկրներում աղքատ կենցաղային պայմաններում ապրող երեխաները հաճախ ներգրավված են ծխախոտի արտադրությունում, որպեսզի ապահովեն ընտանիքի եկամուտը: Այս երեախաները հատկապես խոցելի են «կանաչ ծխախոտի հիվանդությանը», ինչը պայմանավորված է նիկոտինով, որը ներթափանցում է մաշկի մեջ՝ ծխախոտի թաց տերևներին դիպչելիս:

Համաճարակաբանական հսկողություն՝ կարևոր նախադրյալ

Պատշաճ մշտադիտարկումը բացահայտում է ծխախոտային համաճարակի սպառնալիքի չափերը և մատնանշում՝ ինչ քաղաքականություն մշակել: Երեք երկրից միայն մեկը, որը կազմում է աշխարհի բնակչության 1/3-ը, կարող է վերահսկել ծխախոտի սպառումը՝ իրականացնելով հետազոտություն մեծահասակների և երիտասարդների շրջանում, ազգային մակարդակում, յուրաքանչյուր 5 տարին մեկ:

Պասիվ ծխելը սպանում է

Պասիվ ծխելն առկա է ռեստորաններում, գրասենյակներում կամ այլ փակ տարածքներում, երբ մարդիկ օգտագործում են այնպիսի ծխախոտային արտադրանք, ինչպիսին է սիգարետը, բիդին և նարգիլեն: Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 քիմիական նյութ, որից առնվազն 250-ը հայտնի է իր վնասակար հատկություններով, և ավելի քան 50-ը քաղցկեղի առաջացման պատճառ է:
Պասիվ ծխելու ազդեցության անվտանգ մակարդակ չկա:
• Մեծահասակների շրջանում պասիվ ծխելն առաջացնում է լուրջ սրտանոթային և շնչառական հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն և թոքի քաղցկեղ: Հղի կանանց շրջանում, այն հանգեցնում է ծնելության ցածր քաշի:
• Երեխաների գրեթե կեսը հանրային վայրերում պարբերաբար շնչում է ծխախոտի ծխից աղտոտված օդ:
• Պասիվ ծխելու հետևանքով  տարեկան գրանցվում է ավելի քան 600000 վաղաժամ մահացության դեպք:
• Երեխաների շրջանում մահվան դեպքերի 28%-ը (2004թ.) վերագրվում է պասիվ ծխելուն:
• Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի շնչելու առանց ծխի օդ: Հակածխախոտային օրենքները, որոնք պաշտպանում են չծխողների շահերը, հանրամատչելի են, վնաս չեն  հասցնում բիզնեսին և խրախուսում են, որպեսզի ծխողները թողնեն ծխելը:
Շուրջ 1,3 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության 18%-ը, պաշտպանված է ազգային համապարփակ հակածխախոտային օրենքով:

Ծխողներին անհրաժեշտ է օգնել՝ թողնելու ծխելը

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քչերն են հասկանում ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հստակ ռիսկերը: Ծխողները, որոնք տեղյակ են ծխախոտի վնասակար հատկությունների մասին, առավել մեծ ցանկություն ունեն թողնել ծխելը: Խորհրդատվությունը և դեղորայքը կարող են ավելի քան կրկնակի հնարավորություն ընձեռել ծխողին՝ հաջողելու թողնել այն:
Ազգային համապարփակ ծխելը թողնելուն ուղղված ծառայությունները, ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցությամբ, հասանելի են միայն 26 երկրում, ինչը կազմում է աշխարհի բնակչության 33%-ը:
Ծխախոտի տուփերի վրա պատկերված նկարներն ազդում են
Ազդեցիկ հակածխախոտային գովազդները և գրաֆիկական փաթեթավորմամբ զգուշացումները, հատկապես, այն տուփերը, որոնք ունեն նկարներ, նվազեցնում են ծխել սկսող երեխաների թիվը և մեծացնում ծխելը թողնել ցանկացողների թիվը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նկարի տեսքով զգուշացումները, զգալիորեն բարձրացնում են ծխախոտի օգտագործման վերաբերյալ հանրային իրազեկվածությունը:
Ծխախոտի գովազդի արգելքը նվազեցնում է ծխախոտի սպառումը
Ծխախոտային արտադրատեսակների գովազդի խթանման և հովանավորչության բազմակողմանի արգելքը կարող է նվազեցնել ծխախոտի սպառումը միջինում մոտ 7%-ով, որոշ երկրներում՝ ծխախոտի սպառումը հասցնելով մոտ 16%-ի:
37 երկիր, ներկայացնելով աշխարհի բնակչության 15%-ը, ամբողջովին արգելել է բոլոր ծխախոտային արտադրատեսակների գովազդի խթանման, հովանավորչության ցանկացած տեսակ:

Ծխախոտային հարկերը նվազեցնում են ծխախոտի սպառումը

Հարկերը ծխախոտի սպառման նվազեցման արդյունավետ միջոցն են: Հարկի բարձրացումը, որն ավելացնում է ծխախոտի գինը 10%-ով, նվազեցնում է ծխախոտի սպառումը շուրջ 4%-ով բարձր եկամուտ ունեցող երկրներում, իսկ  ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում՝ շուրջ 5%-ով: 33 երկիր, որին բաժին է ընկնում աշխարհի բնակչության 10%-ը, ներդրել է հարկեր ծխախոտային արտադրատեսակի վրա. մանրածախ գնի ավելի քան 75%-ը կազմում է հարկը: Ծխախոտի հարկերից ստացված եկամուտը միջինում 269 անգամ ավելի բարձր է, քան ծխախոտի դեմ պայքարում իրականացվող վերահսկողության ծախսերը՝ հիմնված առկա տվյալների վրա:

Անօրինական առևտրին պետք է վերջ դնել

Ծխախոտային արտադրատեսակների անօրեն առևտուրն առաջացնում է լուրջ առողջապահական, տնտեսական և անվտանգության խնդիրներ ողջ աշխարհում: Հետազոտության արդյուքների համաձայն՝ յուրաքանչյուր 10 ծխախոտից մեկը սպառվում է անօրիանական կերպով: Ծխախոտային արտադրատեսակների անօրեն առևտրի վերացումը կնվազեցնի ծխախոտի սպառումը՝ սահմափակելով էժան, չկարգավորվող այլընտրանքների արտադրանքի հասանելիությունը և ավելացնելով ծխախոտի արտադրանքի գները:
Ապօրինի առևտրի դադարեցումն առողջության առաջնահերթություն է, ինչպես նաև՝ իրագործելի, ինչի համար պահանջվում է ազգային հարկային մարմինների միջազգային համագործակցության բարելավում, ինչպիսիք է ծխախոտային արտադրատեսակների անօրեն առևտրի վերացման վերաբերյալ արձանագրության վավերացումը և իրագործումը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}