Ասադը պատմել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատմել է երկրի տարածքում քիմիական զենքի կիրառման մասին։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Նա նշել է, որ իշխանությունները չէին կարող սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառել։
Հարցին՝ ում շահերից էր բխում քիմիական հարձակումը, երկրի ղեկավարը պատասխանել է, որ ինքն էլ է այդ հարցի պատասխանը փնտրում։
«Ու՞մ էր պետք դա։ Մե՞զ։ Ինչու՞՝ ոչ։ Որովհետև ենթադրյալ հարձակումը տեղի է ունեցել Գուտայում սիրիական զորքերի հաղթանակից հետո»,- ասել է նա։
Ասադը հավելել է, որ Դամասկոսն, ամեն դեպքում, քիմիական զենք չունի։ Բացի այդ, զենքի ենթադրյալ կիրառման հատվածում բազմաթիվ զինվորներ, զինյալներ ու քաղաքացիական անձինք կային։
«Քիմիական զենքի կիրառման դեպքում անխուսափելի էր բոլորի վիրավորումը, մինչդեռ նման բան չի եղել։ Եթե մեկնեք այդ վայր ու հարցնեք խաղաղ բնակիչներին՝ կպարզվի, որ ոչ մի քիմիական հարձակում չի եղել»,- ասել է նա։
Ասադի խոսքով՝ դա պարզապես պատրվակ էր Սիրիայի վրա հարձակվելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Դամասկոսի հետազոտական կենտրոնում քիմիական զենք չի հայտնաբերվել
- Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները Դումա քաղաքում են
- Արևելյան Գուտան Սիրիայի վերահսկողության տակ է անցել
- Ֆրանսիան հարված կհասցնի, եթե ապացուցվի, որ Սիրիայում քիմիական զենք է օգտագործվել. Էմանուել Մակրոն
- Դամասկոսը հերքել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին Վաշինգտոնի հայտարարությունները
- Դամասկոսը հայտարարել է, որ չի օգտագործել ու չի օգտագործելու քիմիական զենք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին