Կարեն Վարդանյանի հերթական նվերը հունիսի 1-ի առթիվ
Եվս մեկ օր՝ և երեխաների համար կբացվի օրացույցի ամենասիրելի էջը: Հունիսի մեկն ամռան առաջին և երեխաների պաշտպանության օրն է: Տոն, որին անհամաբեր սպասում են բոլոր փոքրիկները, հատկապես մանկատների և հատուկ դպրոցների երեխաները:
365 օր, 24 ժամ ու ամեն վայրկյան՝ նրանք ունեն պատշպանության ու հոգատարության կարիք: Կյանքի համար՝ իրենց պայքարում երեխաներն ավելի ուժեղ են դառնում, երբ հոգատար վերաբերմունք են ստանում:
Հունիսի մեկին ընդառաջ՝ հանրապետության բոլոր մանկատներն ու բոլոր հատուկ դպրոցները դիմավորել են իրենց մշտական հյուրերին:
«Գրանդ Քենդի» ընկերությունն ապահովում է այս երեխաների մանկության ևս մեկ հիշարժան դրվագ: Մի քանի ժամ երեխաները պարել են, երգել, խաղացել եվ ուրախացել փափուկ հերոսների հետ: Քաղցրավենիքով բեռնված մեքենանների ուղղությունները տարբեր են՝ սկսած Երեվանից մինչեվ հանրապետության հեռավոր քաղաքներ:
Որպես բարի ավանդույթ՝ «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը տոն է դարձրել Երևանի ևմարզերի բոլոր մանկատներում բնակվող ու բոլոր հատուկ դպրոցներում սովորող երեխաների օրը:
Ընկերությունից հայտնում են՝ բարերարը բոլոր մանկատներին, նվերներից բացի, տրամադրել է ընդհանուր առմամբ՝ 20 մլն դրամ հրատապ կարիքները հոգալու համար: Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ աջակցություն է ստացել նաև արյունաբանական կենտրոնը: Արյան քաղցկեղ ունեցող երեխաներին առողջ մանկություն վերադարձնելու համար 10 մլն դրամ է հատկացվել:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան