Ի՞նչ է նշանակում «Լիդիան»-ի ներկայացուցիչ. ես ՀՀ կառավարության ներկայացուցիչ եմ. Էրիկ Գրիգորյան
Բնապահպանությա նախարար Էրիկ Գրիգորյանը բնականոն է համարում, որ իր նշանակմանը կողմ և դեմ բազմաթիվ մարդիկ կան: Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Այն դիտարկմանը, որ ինքը որոշ շրջանակներում ընկալվում է որպես «Լիդիան»-ի ներկայացուցիչ՝ կառավարությունում, նախարարը պատասխանեց. «Ինձ այս աշխատանքին անցնելու առաջարկը եղել է վարչապետի կողմից, երբևիցե կախվածություն կամ կապվածություն չեմ ունեցել և չունեմ: Ի՞նչ է նշանակում «Լիդիան»-ի ներկայացուցիչ: Ես ՀՀ կառավարության ներկայացուցիչ եմ, իրականացնում եմ իմ գործը: Եթե որևիցե կաշկանդվածություն ունենայի ինչ-որ խմբից, ուղղակի չէի ստանձնի այս աշխատանքը»,- ասաց Գրիգորյանը:
Նա նաև շեշտեց, որ հանքարդյունաբերության ներկա ծավալները Հայաստանում ճիշտ չեն, քանի որ դրանից մեծապես տուժում է հարուստ կենսաբազմազանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան